Փաշինյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հունաստանի դեսպանի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Էվանգելոս Տուրնակիսին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Հայտնում են Կառավարությունից:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել դեսպանին արդյունավետ համագործակցության համար և նշել, որ երկու երկրների միջև առկա է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն: Նիկոլ Փաշինյանը կարևորել է երկկողմ տնտեսական փոխգործակցության զարգացումը՝ հավելելով, որ այդ ուղղությամբ առկա է մեծ ներուժ:

Էվանգելոս Տուրնակիսի խոսքով՝ իր գործունեության ընթացքում ներդրել է բոլոր ջանքերն ի նպաստ բարեկամ Հայաստանի հետ կապերի ընդլայնման ու ամրապնդման համար և վստահություն հայտնել, որ հայ-հունական համագործակցությունը կշարունակի ընդլայնվել բոլոր ոլորտներում:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների շուրջ:

Վարչապետ Փաշինյանը դեսպան Տուրնակիսին մաղթել է հաջողություններ հետագա գործունեության մեջ:

Related posts

Մահացել է Արմեն Հովհաննիսյանը

Անկախ Հայաստանի պատմության առաջին նորակառույց ջրամբարում արդեն սկսել են ջուր կուտակել. տեսանյութ

Նոր փառահեղ էջեր կգրենք բրազիլական ֆուտբոլի պատմության մեջ. Անչելոտին՝ Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ