Փայտանյութ տեղափոխող մեքենաների վարորդների ներկայացրած փաստաթղթերը կասկածներ են հարուցել

ՇՄՆ էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության աշխատակիցները, ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների հետ համատեղ իրականացրած միջոցառումների արդյունքում Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհների տարբեր հատվածներում ստուգման են ենթարկել փայտանյութ տեղափոխող տարբեր տրանսպորտային միջոցներ, որոնցից չորս տրանսպորտային միջոցի վարորդները ներկայացրել են փաստացի տեղափոխվող բեռի տեսակին, ծավալին և փոխադրման օրվան չհամապատասխանող փաստաթղթեր, որոնց իսկությունը կասկած է հարուցել։ Այս մասին հայտնում է էկոպարեկային ծառայությունը:

Տրապսպորտային միջոցները տեղափոխվել են համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ:

Իրականացվող միջոցառումները կրում են շարունակական բնույթ։

Related posts

Մոսկվայի հասցեին Երևանի կողմից հնչեցված անհիմն մեղադրանքների նոր տարափին այդպես էլ չհետևեցին որևէ կառուցողական առաջարկ կամ պատասխանատու որոշում․ Զախարովա

Կանեմ առաջարկություն, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Նիկոլ Փաշինյան

ԿԲ-ն զգուշացնում է․ խարդախները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունից