Տվերի «Դրագունյան գնդի» հերոսների անունները՝ «Պատվո բլուր»-ի հուշատախտակին

Ի նշան հայ-ռուսական բարեկամության, Գյումրի եւ Տվեր քաղաքների միջեւ համագործակցության հաստատման՝ այսօր Գյումրու «Պատվո բլուր» հուշահամալիրում տեղի է ունեցել 1855 թվականի Կարսի գրավման ժամանակ զոհված Տվերի «Դրագունյան գնդի» հերոսների անունները հավերժացնող հուշատախտակի եւ հրամանատար գեներալ-մայոր Իոսիվ Կուկոլեւսկու տապանաքարի բացման արարողությունը:Միջոցառմանը ներկա են գտնվել մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները՝ Շիրակի մարզպետի եւ Գյումրու համայնքի ղեկավարի գլխավորությամբ, Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Ռուսլան Կանդաուրովը, ՌԴ Տվեր քաղաքի հանրային պալատի ներկայացուցիչներ, հյուրեր։ Ողջունելով ներկաներին՝ Շիրակի մարզպետը խոսել է հայ-ռուսական դարավոր բարեկամության մասին:

Related posts

Երևանում անչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ոստիկանությունը ստուգումներ է իրականացնում

Ի գիտություն ՀՀ տնտեսվարողների. ՄԹ-ն հայկական ծագման ապրանքների նկատմամբ սահմանել է ինքնավար առևտրային միջոցներ. ԱԳՄԱՆ

Քաղաքացիների անուններով բանկային հաշիվներ են բացում և վարկեր ձևակերպում. ԿԲ-ն զգուշացնում է նոր խարդախության սխեմայի մասին