Տուֆ քարով սալիկապատման աշխատանքներ Արթիկ համայնքում

Ընթացքի մեջ են սուբվենցիոն ծրագրի շրջանակներում իրականացվող Արթիկ համայնքի Դուրյան փողոցի տուֆ քարով սալիկապատման աշխատանքները: Ծրագրի ընդանուր գումարը կազմում է 41,232,170 դրամ, որից ՀՀ պետական բյուջեից համաֆինանսավորման չափաբաժինը կազմում է 55%, համայնքի բյուջեի ֆոնդային մասից համաֆինանսավորումը 45%: Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Ճանշին» ՓԲԸ։ Տուֆ քարով սալապատվելու է Արթիկ համայնքի Դուրյան փողոցը 440մ երկարությամբ և 5մ լայնությամբ: Ծրագրի իրականացման արդյունքում տարածքի բնակիչները կունենան նորովի բարեկարգ ճանապարհ։ Ստեղծվել է 10 ժամանակավոր աշխատատեղ:

Related posts

Գիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն Ազիզյան

Վարդենիսի համայնքային ոստիկանները թմրանյութ և զենք-զինամթերք են հայտնաբերել․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է

Աննա Հակոբյանը նոր տեսաշարով բարձրաձայնում է ընտանեկան բռնության մասին