Տղամարդը կալանավորվել է կնոջն աշխատանքային շահագործման ենթարկելու մեղադրանքով. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է հոգեկան ֆունկցիաների խանգարման հետևանքով իր արարքների բնույթն ու նշանակությունն ամբողջությամբ գիտակցելու հնարավորությունից զրկված կնոջն աշխատանքային շահագործման ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 46-ամյա տղամարդը, օգտվելով 1973թ. ծնված կնոջ սոցիալ-տնտեսական ծանր և հոգեկան առողջության վիճակից, նրան համատեղ բնակվելու պատրվակով հրավիրել է իր վարձակալած բնակարան: Այնուհետև 2019 թ. փետրվարից մինչև 2020 թ. դեկտեմբերի վերջերն ընկած ժամանակահատվածում վերջինիս նկատմամբ պարբերաբար բռնություն գործադրելով, պարտադրել է նրան Երևան քաղաքի տարբեր փողոցներում զբաղվել մուրացկանությամբ, որից հետո վերցրել է ամբողջ գումարը:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ` 46-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 132.2-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

Մոսկվայի հասցեին Երևանի կողմից հնչեցված անհիմն մեղադրանքների նոր տարափին այդպես էլ չհետևեցին որևէ կառուցողական առաջարկ կամ պատասխանատու որոշում․ Զախարովա

Կանեմ առաջարկություն, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Նիկոլ Փաշինյան

ԿԲ-ն զգուշացնում է․ խարդախները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունից