Վրաստանում ձերբակալվել են Թուրքիայում հետախուզվող 12 քաղաքացի

Վրաստանում ձերբակալվել են Թուրքիայում Ինտերպոլի կողմից հետախուզվող 12 քաղաքացի: Այս մասին հայտնում է Sputnik Грузия-ն:

«Նրանցից ութը Վրաստան են մուտք գործել մինչ Ինտերպոլի կողմից նրանց որոնման օրդերի տրամադրումը, իսկ չորսը՝ անօրինական ճանապարհով, ինչը հանգեցրել է լրացուցիչ քրեական քննությունների իրականացմանը», — հայտարարել է Վրաստանի քրեական ոստիկանության գլխավոր վարչության տնօրենի տեղակալ Իրակլի Դոնդոլաձեն։

Ձերբակալվածների թվում կան անձինք, որոնք մեղադրվում են ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների մեջ՝ դիտավորությամբ սպանություն ծանրացուցիչ հանգամանքներում (այդ թվում՝ անչափահասի սպանություն), սպանության փորձ, ավազակային հարձակում, մասնակցություն կազմակերպված հանցավոր խմբին և այլ մեղադրանքներ։

Կալանքներին նախորդել են լայնածավալ օպերատիվ-քննչական գործողություններ։ Դրանցում, վրացական գերատեսչություններից բացի, ներգրավված են եղել Ինտերպոլի Թուրքիայի բյուրոն, ինչպես նաև Թուրքիայի ոստիկանության և ժանդարմերիայի կցորդները Վրաստանում։

Related posts

ՌԴ-ում հայկական գյուղատնտեսական արտադրանքը կփոխարինվի ադրբեջանականով․ Տիտով

Իրանի դեմ պատերազմը չի ազդել ԱՄՆ-ից Ուկրաինային զենքի մատակարարման վրա. Ռուբիո

Թրամփի ճնշումները Նեթանյահուի վրա վտանգում են վերջինիս հաղթանակն ընտրությունում. Al Monitor