Վրաստանի ՆԳՆ-ն ոչնչացրել է 626 կգ առգրավված թմրանյութ

Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը  հայտարարել է 626 կգ առգրավված թմրանյութի ոչնչացման մասին։

Հատուկ վառարանում այրվել են կոկաին, հերոին, մեթադոն և տասնյակ այլ արգելված ու հոգեմետ նյութեր։ Իրավապահների գնահատմամբ՝ դրանց արժեքը «սև շուկայում» կազմել է շուրջ 19 մլն լարի (մոտ 7 մլն դոլար)։

Գործողությունը իրականացվել է իրավական ընթացակարգերի պահպանմամբ՝ համապատասխան մարմինների վերահսկողությամբ։

Related posts

Անվտանգության զգուշացում կայքերի սեփականատերերի և կիբեռանվտանգության թիմերի համար

Արթիկում առատ կարկուտ է տեղացել. տեսանյութ

Սպասվում է անձրև և ամպրոպ. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը