Վլադիմիր Պուտինն առանձին, ոչ պաշտոնական հանդիպումներ կունենա Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ. Պեսկով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առանձին, ոչ պաշտոնական հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Դրանք կկայանան այս օրերին Սանկտ Պետերբուրգում անցկացվող ԱՊՀ երկրների ղեկավարների ավանդական հանդիպման շրջանակներում։ Նման ոչ պաշտոնական շփման օրերը միշտ ուղեկցվում են առանձին ոչ պաշտոնական երկկողմ շփումներով։ Ահա թե ինչ արժեք ունի այս ձևաչափը», – լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։

Related posts

ՍԴ-ն վաղը կհրապարակի ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը

Մոջթաբա Խամենեին չի մասնակցի հոր հուղարկավորությանը

ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները