Վլադիմիր Գասպարյանի գործով դատավոր Մեսրոպ Մակյանն ինքնաբացարկ է հայտնել

«Նախորդիվ հայտարարել էինք, որ Վլադիմիր Գասպարյանը Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ ազատվել էր պատժի կրումից, ինչը պաշտպանական կողմի համար չի եղել բավարարող լուծում և ներկայացվել էր հատուկ վերանայման վերաքննիչ բողոք։ Վերջինս Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանի որոշմամբ ընդունվել է վարույթ։

Դատական կազմից Մեսրոպ Մակյանը ինքնաբացարկ է հայտնել, քանի որ իր ազգականը նախկինում եղել է Վ. Գասպարյանի պաշտպանական խմբի մեջ։ Սպասում ենք վերաքննությանը, որով պահանջ է դրվել բեկանել առաջին ատյանին դատավճիռը և կայացնել արդարացման որոշում»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Վլադիմիր Գասպարյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը։

Related posts

«Զվարթնոց» օդանավակայանում օտարերկրացուց գողացել են 8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ կասկածյալը ձերբակալվել է

Թուրքիա մեկնող զբոսաշրջիկների թիվը նվազել է

2026 թ. 9 ամսվա տվյալներով ՀՀ բյուջեն գերակատարված է 127 մլրդ դրամի չափով. վարչապետ