Վիճաբանություն-ծեծկռտուք․ մայրը մահացել է, բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար. shamshyan.com

Այսօր՝ մայիսի 30-ին, մարտաֆիլմ հիշեցնող վիճաբանություն-ծեծկռտուք և մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հաղթանակ թաղամասում՝ ժողովրդին հայտնի «4-րդ գյուղում», վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել, որն ավարտվել է մահվան ելքով վրաերթով։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու պարեկները Հաղթանակ 28 տան դիմաց հայտնաբերել են իրար բախված «BMW» մակնիշի «68 MM 100» և «BMW X5» մակնիշի «88 ABV 883» համարանիշի ավտոմեքենաներ։ Կարդացեք նաև Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում վիճաբանության ժամանակ 4 հոգով հարվածներ են հասցրել 28-ամյա քաղաքացու գլխին. Shamshyan.com 12:59 15.05.2025 Արթուր Չախոյանին հիվանդանոցում մեղադրանք է առաջադրվել խուլիգանություն կատարելու համար 15:09 01.05.2025 Սուրեն Սահակյանը և Արեգ Քոչինյանը հայտնվել են մեղադրյալի աթոռին՝ հեռուստաեթերում ծեծկռտուքի համար. «Փաստինֆո» 13:36 08.04.2025 Մինչ պարեկները սահմանազատում էին տարածքը, Երևանի 103 շտապօգնության կայանից ահազանգ է ստացվում ոստիկանության Մալաթիայի բաժին, որ վրաերթի ենթարկվածներից կինը գիտակցության չգալով շտապօգնության ավտոմեքենայում մահացել է, իսկ 2 տարեկան տղա երեխան ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

 

Related posts

Հրդեհ՝ Վանաձորում․ փրկարարները կանխել են դրա տարածումը դեպի հարակից շինություններ

Մահվան ելքով վրաերթ Սյունիքում. 9-ամյա երեխայի կյանքը փրկել չի հաջողվել

Վարչապետն ընդունել է ԱՄՆ սենատոր Սթիվ Դեյնզի գլխավորած պատվիրակությանը