Հրդեհ՝ Վանաձորում․ փրկարարները կանխել են դրա տարածումը դեպի հարակից շինություններ

Մայիսի 31-ին՝ ժամը 00:45-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր քաղաքի գործարաններից մեկի մոտակայքում հրդեհ է նկատվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վարդանանց 2/51 հասցեի մոտակայքում գտնվող նախկին գործարաններից մեկի մոտակայքում այրվում են չշահագործվող ինքնաշեն փայտե ավտոտնակ և ինքնաշեն տնակ (միասին մոտ. 48 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 00։58-ին, մարվել՝ 02։02-ին։ Այրվել են տնակն ու ավտոտնակը։ Փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից շինություններ:

Related posts

Վիճաբանություն-ծեծկռտուք․ մայրը մահացել է, բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար. shamshyan.com

Մահվան ելքով վրաերթ Սյունիքում. 9-ամյա երեխայի կյանքը փրկել չի հաջողվել

Վարչապետն ընդունել է ԱՄՆ սենատոր Սթիվ Դեյնզի գլխավորած պատվիրակությանը