Վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. ոստիկանները բացահայտել են դեպքը

Հոկտեմբերի 9-ին «Գավառ» բժշկական կենտրոնից հայտնել էին, որ ժամը 23-ի սահմաններում «որովայնի և կրծքավանդակի ծակած-կտրած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Գավառ քաղաքի Արծրունի եղբայրների փողոցի բնակիչ 24-ամյա մի երիտասարդ: Նրա վիճակը բժիշկները գնահատել էին ծանր:

ՆԳՆ ոստիկանության փոխանցմամբ՝ Գեղարքունիքի քրեական և Գավառի համայնքային ոստիկաններին տուժածը հայտնել էր, թե վնասվածքը ստացել է ձիուց երկաթների վրա ընկնելու հետևանքով, ինչը, սակայն, իրավապահներին հավատ չէր ներշնչել:
Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ:
«Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունը Համայնքային ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների հետ իրացնելիս պարզվել էր, որ 24-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքը ստացել է Գավառ քաղաքի Բոշնաղյան փողոցում, որտեղ ծագած վիճաբանության ժամանակ նրան դանակահարել է Անդրանիկի փողոցի բնակիչ 27-ամյա տղամարդը:
Հոկտեմբերի 10-ին նրա նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում:
Հետագա միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 14-ին Գեղարքունիքի քրեական ոստիկանները դանակահարողին հայտնաբերեցին Սևան քաղաքի Աբովյան փողոցում և ձերբակալեցին։
Դատարանի որոշմամբ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են»,- ասված է հաղորդագրությունում:

 

Related posts

«Կառավարության կադրային բանկում» ընդգրկվել է 29 երկրից 269 թեկնածու, նրանց շուրջ 93 տոկոսն ունի հայկական արմատներ. Նիկոլ Փաշինյան

Ժողովրդի ցուցաբերած աջակցությունը հարկավոր է արդարացնել. Պուտինը՝ Պետդումայի ընտրության մասին

Հայաստանն ունի հանձնառություն և հաստատակամ է լիարժեք իրականացնել ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը․ Արփինե Սարգսյան