Վիեննան դժվար թե իրավունք ունենա կոչ անել դադարեցնել հարվածները Ուկրաինային. ՌԴ արձագանքը՝ հրթիռային հարվածները դադարեցնելու կոչերին

Ավստրիայի ԱԳՆ-ն կոչ է արել Ռուսաստանին դադարեցնել Կիևի և Ուկրաինայի այլ քաղաքների օբյեկտներին հրթիռային հարվածներ հասցնելը: Կոչին արձագանքել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։  «Վիեննան դժվար թե իրավունք ունենա կոչ անել դադարեցնել հարվածները Ուկրաինային, նա Կիևին չի մեղադրել Ռուսաստանի Դաշնության ենթակառուցվածքին հարվածելու համար»,- ասել է պաշտոնյան։
Երկուշաբթի առավոտյան ուկրաինական լրատվամիջոցները հայտնել են պայթյունների մասին Կիևում և Կիևի մարզում, հրթիռակոծության տակ են հայտնվել նաև Խարկովը, Օդեսան, Դնեպրոպետրովսկը, Լվովը և Լվովի մարզը, Իվանո-Ֆրանկովսկը, Տերնոպոլը, Խմելնիցկին, Կոնոտոպը, Ռիվնեն և Պոլտավան: Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու գրասենյակը հաղորդել է Զապորոժիեի, Վիննիցայի, Սումիի և Ժիտոմիրի էներգետիկ օբյեկտներին հասցված հարվածների մասին: Զելենսկին ասել է, որ օդային հարձակումը չի դադարում ողջ Ուկրաինայում։

Related posts

Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ․ Նիկոլ Փաշինյան

Լոս Անջելեսում բողոքի ցույցեր են տեղի ունեցել ԱՄՆ ներգաղթի հարցերով ծառայության գործողությունների պատճառով

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին