Վթար Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ կան տուժածներ

Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 08։30-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զոդի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան արգելափակված քաղաքացիներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

ՆԳՆ Փրկիարար ծառայությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչություններին հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 52-րդ կմ-ին բախվել են Toyota և Mercedes-Benz մակնիշների ավտոմեքենաները։

Փրկարարները Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևորին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության մեքենային․ տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենանները և փակել Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը։

Related posts

ԵՄ անդամ վեց պետություն պահանջում է կրճատել Միության ծախսերը. Financial Times

Սպասվում է անձրև ու ամպրոպ․ ջերմաստիճանը կնվազի

«Կառավարության կադրային բանկում» ընդգրկվել է 29 երկրից 269 թեկնածու, նրանց շուրջ 93 տոկոսն ունի հայկական արմատներ. Նիկոլ Փաշինյան