Վերջնաժամկետը՝ մինչև տարեվերջ. հիմնանորոգվում է Հոռոմ-Արթիկ-Ալագյազ հանրապետական նշանակության ճանապարհը

Հայաստանի Հանրապետության կառավարության միջոցներով հիմնանորոգվում է Հոռոմ-Արթիկ-Ալագյազ հանրապետական նշանակության ճանապարհը։ Արթիկ քաղաքում այժմ բուռն շինարարություն է ընթանում: 4.9 կմ երկարությամբ ճանապարհը անցնում է քաղաքի մի շարք փողոցներով: Շինարարության պատասխանատուների խոսքով՝ մեծ է ցանկությունը սահմանված ժամկետներում ավարտել շինաշխատանքները, առաջ եկած խնդիրների մասին համայնքապետարանն արդեն տեղյակ է, հիմա շինարարը սպասում է հրահանգների, որպեսզի ասֆալտապատմանը զուգահեռ լուծվեն նաեւ կոմունիկացիոն հարցերը: Աշխատանքների հիմնական փուլի ավարտելուց հետո կիրականացվեն նաեւ ճանապարհային նշաններով կահավորում եւ գծանշում:

Related posts

Վթար Օհանավան գյուղի մոտ. նախնական տվյալներով՝ կան զոհեր

ԱԳՄԱ նախարարությունը՝ ի գիտություն հայաստանյան արտահանողների

Հայաստանի քաղաքացիները պիտի որոշեն՝ մնա՞լ ԵԱՏՄ-ի մեջ, թե՞ ԵՄ-ին անդամակցել. վարչապետ