Վերջին 15 րոպեի ընթացքում Ստեփանակերտում տասնյակ պայթյուններ են լսվել․ Բեգլարյան

Վերջին 15 րոպեի ընթացքում Ստեփանակերտում տասնյակ պայթյուններ են լսվել՝ X-ի (նախկին Twitter-ի) իր միկրոբլոգում հայտնել է Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։

«Թվում է, թե դրանք բռնապետ Ալիևի ցեղասպանության ուժերի կողմից անօդաչու թռչող սարքերի կրակոցներն ու հարվածներն էին: Ռազմական գործողությունները շարունակվում են, և Արցախի պաշտպաններն ամեն ինչ անում են արյունալի ցեղասպանությունը կանխելու համար։ Ալիևի ցեղասպան ուժերը ավելի քան 20 րոպե առաջ ավիահարվածներ են հասցրել Մարտակերտ քաղաքի և Ասկերանի շրջանի գյուղերի ուղղությամբ:

Հետևանքների մասին դեռ տեղեկություն չունեմ։ Կրակոցներն ու մարտերը շարունակվում են, քաղաքացիական բնակչության և զինվորականների շրջանում մահերի/վիրավորումների թիվն աճում է»,- գրել է Բեգլարյանը։

Related posts

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միանձնյա կառավարություն կձևավորի. Նիկոլ Փաշինյան

Դավիթ Առուշանյանը ընտրողների ակտիվության ու ՔՊ-ի առաջատար լինելու մասին

Ամփոփվել են 404 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ