Վերադառնալ բանակցությունների սեղան և կոնֆլիկտը խաղաղ ճանապարհով լուծելու տարբերակներ գտնել. Սամվել Կարապետյանի հայտարարությունը

«Հայ ձեռնարկատերերի ասոցիացիայի» նախագահ Սամվել Կարապետյանը հանդես էլ եկել հայտարարությամբ՝ կողմերին կոչ անելով վերադառնալ բանակցությունների սեղան։

«Այս օրերին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունները մեծ մտահոգության տեղիք են տալիս։

«Հայ ձեռնարկատերերի ասոցիացիայի» անունից կոչ եմ անում երկու կողմերին էլ վերադառնալ բանակցությունների սեղանին և կոնֆլիկտը խաղաղ ճանապարհով լուծելու տարբերակներ գտնել՝ նոր զոհերից, այդ թվում նաև՝ խաղաղ բնակչության շրջանում, խուսափելու համար։

Դիմում եմ նաև Ռուսաստանում երկու երկրների սփյուռքի ներկայացուցիչներին՝ կոչ անելով փոխադարձ հարգանք ցուցաբերել միմյանց նկատմամբ և խուսափել հնարավոր սադրանքներից, որոնք ուղղակի կամ անուղղակի ձևով կարող են Ռուսաստանի ներսում կոնֆլիկտի էսկալացիայի բերել», – նշված է հայտարարության մեջ։

Related posts

Պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ

Հղի կնոջը ծեծել է, կինը ընթացքի մեջ գտնվող մեքենայից իրեն դուրս է նետել. մանրամասներ 22-ամյա կնոջ մահից

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանով