Վարչապետի որոշմամբ ՀՀ-ՄԱԿ համատեղ ղեկավար կոմիտե է ստեղծվել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 8-ն որոշում է ստորագրել, որում ասվում է․

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝

1. Հայաստանի համար Միավորված ազգերի կազմակերպության կայուն զարգացման 2021-2025 թվականների համագործակցության շրջանակի իրականացման ռազմավարական ծրագրավորման նպատակով ստեղծել Հայաստան-Միավորված ազգերի կազմակերպություն համատեղ ղեկավար կոմիտե։

2. Հաստատել դրա կազմը՝ համաձայն հավելվածի»։

ՀԱՅԱՍՏԱՆ-ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՏԵՂ ՂԵԿԱՎԱՐ ԿՈՄԻՏԵԻ ԿԱԶՄԸ

  • ՀՀ փոխվարչապետ (ռազմավարությունների ոլորտը համակարգող) (համանախագահող)
  • Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության մշտական համակարգող (համանախագահող) (համաձայնությամբ)
  • ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ
  • ՀՀ առողջապահության նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ
  • ՀՀ արդարադատության նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ
  • ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ
  • ՀՀ արտաքին գործերի նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ
  • ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ
  • ՀՀ էկոնոմիկայի նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ
  • ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ
  • ՀՀ շրջակա միջավայրի նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ
  • ՀՀ պաշտպանության նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ
  • ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ
  • ՀՀ ֆինանսների նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ
  • ՀՀ վարչապետի աշխատակազմի՝ «Բաց կառավարման գործընկերութուն» նախաձեռնության համակարգող քարտուղար, հայաստանյան կոնտակտային անձ
  • Միավորված ազգերի կազմակերպության մասնագիտացված գործակալությունների, հիմնադրամների և ծրագրերի ղեկավարներ (համաձայնությամբ)։

Related posts

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ