Վարչապետի մոտ քննարկվել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հետագա գործունեության «ճանապարհային քարտեզը»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հետագա գործունեությանը վերաբերող հարցեր:

Վարչապետը հիշեցրել է, որ հիմնադրամն այն հիմնական գործիքն է, որով պետք է ապահովվեն հայրենիքի պաշտպանության համար զոհված, հաշմանդամություն ստացած և անհետ ճանաչված մեր զինվորների և նրանց ընտանիքների սոցիալական ապահովության հարցերը: «Մենք այսօր պիտի քննարկենք հիմնադրամի հետագա գործունեության «ճանապարհային քարտեզը» և հասկանանք, թե այստեղ ինչ անելիքներ ունի կառավարությունը, ինչ անելիքներ ունի Կենտրոնական բանկը և ինչպիսի հարցեր են, որոնք մենք պետք է առաջիկայում լուծենք»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը մանրամասն ներկայացրել է «ճանապարհային քարտեզով» նախատեսվող միջոցառումները, որոնք միտված են հիմնադրամ ներգրավվող միջոցների ընդլայնմանը, շահառուների առջև ստանձնված պարտավորությունների արդյունավետ կատարմանը, բարերարների հետ աշխատանքին, կազմակերպչական խնդիրների լուծմանն ու կարգավորմանը: Ներկայացված կետերի շուրջ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, հնչեցվել են տարբեր դիտարկումներ և առաջարկություններ:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ վարչապետ Փաշինյանը կարևորել է շահառուներին արագ և արդյունավետ սպասարկելու նպատակով հիմնադրամի ռեսուրսների ավելացման ուղղությամբ կոնկրետ քայլերի իրականացումը: Այս համատեքստում կառավարության ղեկավարը տվել է կոնկրետ հանձնարարականներ:

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան