Վարչապետի մոտ քննարկվել են հարկային քաղաքականության բարեփոխումները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մարտի 16-ին Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված տնտեսական ոլորտի բարեփոխումներին:

Ինչպես տեղեկանում Կառավարության տարածած հաղորդագրությունից, քննարկման առարկա են եղել, մասնավորապես, հարկային քաղաքականության լավարկման ուղղությամբ միջոցառումներն ու օրենսդրական փոփոխությունները, որոնք կնպաստեն հարկային վարչարարության դյուրացմանը և լրացուցիչ եկամուտների գեներացմանը: Անդրադարձ է եղել առանձին հարկատեսակների գծով առաջարկվող բարեփոխումներին, դրանց ֆինանսական գնահատականին, կանխատեսվող արդյունքային ցուցանիշներին և այլն:

Խորհրդակցության արդյունքներով՝ վարչապետ Փաշինյանը հանձնարարել է շարունակել միջգերատեսչական համատեղ աշխատանքը նշված ուղղություններով:

Related posts

ԱՄՆ-ն և Ուկրաինան ցանկանում են, որ այս պատերազմն ավարտվի մինչև ձմեռ․ Զելենսկի

TRIPP նախագիծը նոր դարաշրջան կբացի մեր երկրի և տնտեսության համար․ վարչապետը մասնակցել է «Կոնկորդիա» գագաթնաժողովի պանելային քննարկմանը

Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Իտալիա համագործակցությանն առնչվող հարցեր