Կինը զանգահարել է ոստիկանի բջջային հեռախոսահամարին․ ՆԳՆ-ն՝ Շաքիում վիրավորում ստացած կնոջ մեղադրանքների մասին

Ի պատասխան Շաքիում ադրբեջանցի զինվորի կրակոցից վիրավորված կնոջ հայտարարությունների, որոնց համաձայն, ոստիկանությունն ուշ է հասել դեպքի վայր, «Հայկական ժամանակ»-ի հարցմանը ՆԳՆ-ից տեղեկացրել են, որ զանգից չանցած 10 րոպե ոստիկանը եղել է դեպքի վայրում։

«Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։05-ին կինը զանգահարել է Սիսիան համայնքի Շաքի բնակավայրը սպասարկող՝ ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Սիսիանի բաժնի համայնքային ոստիկանի բջջային հեռախոսահամարին։

Նշված ծառայողը սեպտեմբերի 30-ին ընդգրկված է եղել բաժնի օպերատիվ խմբում ծառայության, հոկտեմբերի 1-ի առավոտյան հանձնել է հերթապահությունը և գտնվել է Սիսիան քաղաքում գտնվող իր բնակության վայրում՝ հանգստի մեջ։

Չնայած այս հանգամանքին զանգից չանցած 10 րոպե ոստիկանը եղել է դեպքի վայրում, դեպքի վայր են հասել նաև Ոստիկանության այլ օպերատիվ խմբեր, ինչից հետո ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն է ստացվել դեպքի վերաբերյալ ահազանգը։

Հարկ է նաև նշել, որ ահազանգի սպասարկման ստանդարտացված կարգով բաժինը ՆԳՆ 112 ՕԿԿ-ից ահազանգի ստացումից հետո ոչ ուշ, քան 10 րոպեում պետք է կազմակերպի օպերատիվ խմբի դեպքի վայր մեկնումը, իսկ այս դեպքում այդ ժամանակահատվածում արդեն խումբը դեպքի վայրում է եղել»,- ասացին նախարարությունից։

Related posts

Գյումրիում օտարերկրացի վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է

Գլխավոր դատախազը «նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել 2 դատախազի նկատմամբ

Հայաստանի և Իրաքի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ