Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են հարկային քաղաքականությանը վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ կայացել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են առաջիկա տարիների հարկային քաղաքականության հայեցակարգային ուղղությունները։

Ներկայացվել են իրականացված վերլուծությունների արդյունքները և առաջարկվող լուծումները, որոնք միտված են հարկային քաղաքականության արդյունավետության բարձրացմանը։

Խորհրդակցության մասնակիցները փոխանակել են կարծիքներ, ինչպես նաև ներկայացրել իրենց դիտարկումներն ու առաջարկությունները։

Վարչապետ Փաշինյանը հանձնարարել է օրենսդրական լուծումներ առաջարկել և ներկայացնել այն Կառավարության հաստատմանը։ Վարչապետը նաև ընդգծել է ոլորտի շարունակական կատարելագործման անհրաժեշտությունը՝ հանձնարարելով շարունակել քննարկումները և նոր գաղափարների մշակումը շահագրգիռ գերատեսչությունների ներգրավմամբ։

Related posts

7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը

Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ