Վարչապետի գավաթ. մեկնարկել է սիրողական կրոսավազքի մրցաշարը

Արմավիրի մարզում մեկնարկեց «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթի» 2-րդ մարզաձևի` սիրողական կրոսավազքի մրցաշարը։

Կրոսավազքին մասնակցում են հարյուրավոր քաղաքացիներ տարբեր տարիքային խմբերում` 15-17 տարեկան աղջիկներ և տղաներ, որոնք կհաղթահարեն 3 կմ, 18-35 տարեկան կանայք և 18-40 տարեկան տղամարդիկ, որոնք կվազեն 10 կմ, և 36 տարեկանից բարձր տարիքի կանայք ու 41 տարեկանից բարձր տարիքի տղամարդիկ, որոնց վազքի երկարությունը նույնպես 10 կմ է:

Մրցաշարն անցկացվում է Երևան-Էջմիածին մայրուղում։ «Վարչապետի գավաթ» մրցաշարի անցկացման նպատակը հանրապետությունում վազքի և առողջ ապրելակերպի մասսայականացումն է, բնակչության շրջանում ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչությունը:

Կրոսավազքին մասնակցում է նաև Արմենպրեսի սպորտային լրագրող Վարվառա Հայրապետյանը։

Related posts

Ատրճանակով զինված ավազակային հարձակում կատարած ոստիկանության գնդապետի տղան չի հասցրեց լքել ՀՀ սահմանը

Հարկադիր կատարումն ապահվող ծառայությունը շարժական գրասենյակներ կունենա

Բագրատ Սրբազանն անդրադարձել է Կառավարության հայտարարությանը