Վարչապետը և ՀՀ պաշտոնական ոչ մի ներկայացուցիչ Բելառուս չեն այցելի, քանի դեռ այդ երկրի նախագահը Լուկաշենկոն է

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ պաշտոնական ոչ մի ներկայացուցիչ Բելառուս չեն այցելի, քանի դեռ Բելառուսի նախագահն Ալեքսանդր Լուկաշենկոն է:

Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում իր ելույթում:

«ՀԱՊԿ ղեկավարներից մեկը հայտարարում է, թե 44–օրյա պատերազմը նախապատրաստելուն մասնակցել է, քաջալերել է, հավատացել է, ցանկացել է Ադրբեջանի հաղթանակը: Դրանից հետո ես պետք է գնամ Բելառուսի նախագահի հետ ՀԱՊԿ ֆորմատում նստեմ ու հարց քննարկե՞մ»,–ասաց Փաշինյանը:

Նա, սակայն, նշեց, որ ԵԱՏՄ–ում և ԱՊՀ–ում ինչ–որ առումով ստիպված է լինելու դա անել:

«Ես արձանագրում եմ, որ ես երբեք Բելառուս չեմ այցելի, քանի այնտեղ նախագահ է Ալեքսանդր Լուկաշենկոն: Ես ընդհանրապես հայտարարում եմ, որ այս պահին Հայաստանի ոչ մի պաշտոնական ներկայացուցիչ Բելառուս չի այցելի ընդհանրապես»,–նշեց վարչապետը:

Related posts

Եվրամիությունը որոշել է սկսել Ուկրաինայի և Մոլդովայի հետ անդամակցության շուրջ բանակցությունները

ՃՏՊ Գեղաշեն գյուղի մոտակա սարերում․ կա զոհ

Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները