Վարչապետը Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցում ներկա է եղել Սուրբծննդյան հոգևոր երաժշտության փառատոնին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արագածոտնի մարզի Արուճ բնակավայրում ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան տոնին նվիրված հոգևոր երաժշտության երրորդ փառատոնին:

Միջոցառումը, որին մասնակցել են Թալինի երաժշտական դպրոցի երգչախումբը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, անցկացվել է Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցում: Փառատոնի նպատակն է նպաստել ազգային հոգևոր և մշակութային արժեքների պահպանմանն ու տարածմանը:

Վարչապետը շրջել է նաև եկեղեցու հարակից տարածքում բացված տաղավարներով, որտեղ ներկայացվել են Արագածոտնի մարզի արտադրանքն ու ավանդական ուտեստները:

Related posts

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Համբարձում Մաթևոսյանը և Ջուլի Դաբրուզինը քննարկել են բնապահպանական ոլորտում հայ-կանադական համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետ