Վարորդական իրավունք չունեցող 37-ամյա վարորդը բախվել է տուֆով բարձված «ԶԻԼ»-ին․ կա վիրավոր

Ապրիլի 5-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 09։15-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհին, Արտաշատի վարչական տարածքում Արարատի մարզի բնակիչ 37-ամյա Ալիկ Թ․-ն իր վարած «Nissan Rogue» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի աջակողմյան հատվածում կայանված, տուֆ քարով բարձված «ԶԻԼ» մակնիշի բեռնատարին։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով վարորդը տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Սկզբնաղբյուրի տեղեկություններով՝ Ալիկ Թ․-ն վարորդական իրավունքի վկայական չի ունեցել։

Related posts

Պետության և քաղաքացու կապը փոխադարձ պատասխանատվություն է ենթադրում. ՆԳ նախարարը՝ երիտասարդների հետ հանդիպմանը

Թուրքիայում աղանդավորներից առգրավվել է 28 միլիոն դոլարի ոսկի

Տապալված ծառեր, հեղեղված փողոցներ, կարկուտ՝ Գյումրիում