Մոտ 450 քուրդ զինյալ լքել է Հալեպը. Al Arabiya

«Քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժերի» շուրջ 450 մարտիկ լքել է Սիրիայի Հալեպ քաղաքի հյուսիսում գտնվող Աշրաֆիա և Շեյխ Մակսուդ շրջանները՝ համաձայն Սիրիայի անցումային կառավարության հետ ձեռք բերված պայմանավորվածության։

Այս տվյալները աղբյուրներին հղումով հաղորդում է Al Arabiya հեռուստաալիքը։

Նրանց տվյալներով՝ SDF-ի մոտ 450 մարտիկ լքել է Հալեպը՝ տարհանված աշխարհազորայինների առաջին խմբի կազմում։ Համաձայնագիրը նախատեսում է, որ Աշրաֆիա և Շեյխ Մաքսուդ շրջաններում մնացած քրդական ստորաբաժանումները կներառվեն հասարակական անվտանգության ուժերի կառույցներում։

Բացի այդ, ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, բանտից կազատվեն SDF-ի 170 ներկայացուցիչներ և սիրիական անվտանգության ուժերի մոտ 400 կալանավորված անդամներ։ Նրանցից մի քանիսն արդեն ազատ են արձակվել վերջին օրերին։

SANA լրատվական գործակալությունը ուրբաթ օրը հաղորդել է, որ քուրդ զինյալների առաջին շարասյուները Սիրիայի անվտանգության ուժերի ուղեկցությամբ լքել են Հալեպը դեպի Եփրատ գետի արևելյան ափ:

Related posts

Ոչ մեկը չպետք է իրեն վեր դասի օրենքից՝ անկախ իր կարգավիճակից և հասարակության մեջ զբաղեցրած դիրքից. ԱԺ նախագահի ուղերձը

Հայաստանն այսօր նշում է Սահմանադրության օրը

Պետք է բացահայտվի նախապատրաստվող ահաբեկչական ակտի հանցակիցների ողջ շղթան․ Արթուր Հովհաննիսյան