Բուհերում շուրջ 400 մլն դրամի գերավճար է ձևավորվել․ 67 մլն դրամ վերադարձվել է շահառուներին. ՊՎԾ

Պետական վերահսկողական ծառայությունը ՀՀ ԿԳՄՍ նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեում իրականացված վերահսկողության արդյունքում պարզել է, որ 18 պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում 2023 թվականից մինչև 2026 թվականի օգոստոսը ուսումն ավարտած, հեռացված կամ ազատված շուրջ 4 500 ուսանողների վճարումների և տրամադրված փոխհատուցումների արդյունքում ձևավորվել է շուրջ 400 մլն դրամի գերավճար, հայտնում են ծառայության մամուլի ծառայությունից։
Գերավճարները հիմնականում առաջացել են ուսանողների կողմից կատարված ավելի վճարումների, ինչպես նաև պետության և տարբեր կազմակերպությունների կողմից ուսման վարձերի փոխհատուցումների արդյունքում։
Ծառայության առաջարկությամբ՝ բուհերը միջոցներ են ձեռնարկում գումարները քաղաքացիներին և ուսման վարձը փոխհատուցած կազմակերպություններին վերադարձնելու ուղղությամբ։
Արդյունքում՝ 2026 թվականի օգոստոսի դրությամբ, շուրջ 600 ուսանողների և տարբեր կազմակերպությունների վերադարձվել է շուրջ 67 մլն դրամ։
Վերահսկողական աշխատանքները շարունակվում են՝ մյուս բուհերում նմանատիպ դեպքերը բացահայտելու և գումարները իրական շահառուներին վերադարձնելու նպատակով։

Related posts

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց

Հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին․ ԿԸՀ հիշեցում

Մելանյա Թրամփը հասել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարի հաստատմանը՝ արգելափակված Օլեշկի քաղաքում