Վանաձորցի տղամարդը զայրույթի պահին հրկիզել է բարեկամի մեքենաները

Հուլիսի 20-ին, ժամը 02.06-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «911» ծառայությունից հաղորդում էր ստացվել, որ իրենց զանգած քաղաքացին հայտնել է, որ Վանաձորի Չուխաջյան փողոցում ավտոմեքենա է այրվում:

Ոստիկանության Բազումի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ այրվել են Չուխաջյան փողոցի բնակչի «Հոնդա» և «ՎԱԶ-21099» մակնիշի մեքենաները, իսկ հրդեհը մարվել է բնակիչների ուժերով:
Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 25-ին բաժին է ներկայացել Վանաձոր քաղաքի 37-ամյա մի բնակիչ և հայտնել, որ հուլիսի 20-ին՝ ժամը 02.00-ի սահմաններում, զայրացած վիճակում հրկիզել է բարեկամի մեքենաները:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում