Վանաձորի բնակարաններից մեկում տեղի է ունեցել արտահոսքի հետևանքով կուտակած գազի պայթյուն

Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 12:15-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 43/1 շենքի հարկերից մեկում տեղի է ունեցել պայթյուն։ Այս մասին տեղեկացնում են ՆՀՆ ՓԾ-ից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վարդանանց փողոցի թիվ 43/1 շենքի բնակարաններից մեկում տեղի է ունեցել արտահոսքի հետևանքով կուտակած գազի պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։ Տուժածներ չկան։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։29-ին, մարվել՝ 12։44-ին։ Այրվել է գույքը։

Related posts

Վթար Օհանավան գյուղի մոտ. նախնական տվյալներով՝ կան զոհեր

ԱԳՄԱ նախարարությունը՝ ի գիտություն հայաստանյան արտահանողների

Հայաստանի քաղաքացիները պիտի որոշեն՝ մնա՞լ ԵԱՏՄ-ի մեջ, թե՞ ԵՄ-ին անդամակցել. վարչապետ