Վաճառքի կետերում առկա է համապատասխան թույլտվության համաձայն վաճառվող բրնձի տեսականի. Արցախի տեղեկատվական շտաբ

Քանի որ պետական պահուստից առևտրային օբյեկտներին մատակարարված բրնձի տեսակներից մեկի համային և հոտային առանձնահատկությունները հանրության որոշ շրջանակների մտահոգությունն է առաջացրել, տեղեկացնում ենք, որ այս պահին տվյալ ապրանքատեսակն ամբողջությամբ հեռացված է վաճառքի դարակներից, իսկ նմուշն ուղարկված է լաբորատոր հետազոտության․ արդյունքը հայտնի լինելուն պես՝ կհանրայնացվի։ Այդ մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։
Հայտնում ենք, որ վաճառքի կետերում առկա է միայն բրնձի՝ լուսանկարներում պատկերված տեսականին, ինչը վաճառվում է համապատասխան թույտվության համաձայն։

Related posts

Կառավարության նիստ . ՈՒՂԻՂ

35 տարվա ստաժ ունեցողի աշխատանքային կենսաթոշակը՝ 61 500 դրամ. ինչպե՞ս ինքնուրույն հաշվարկել ձերը

Ազդարարվել է Հայաստան-ԱՄՆ գործարար խորհրդի մեկնարկը․ վարչապետը հանդիպել է ԱՄՆ առևտրի պալատի ներկայացուցիչների հետ