Սևանի համայնքային ոստիկանները «Կալաշնիկովի» ինքնաձիգ և զինամթերք են հայտնաբերել

Համայնքային ոստիկանության Սևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի հերթական արդյունքը գրանցվեց սեպտեմբերի 22-ին:

«Ոստիկանության Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ զենք-զինամթերք է թողել պանթեոնի մուտքի մոտ։

Մեկնած իրավապահները Սևանի քաղաքային պանթեոնի մուտքի մոտ հայտնաբերել են պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ կար «Կալաշնիկովի» ինքնաձիգ, մարտական նռնակ` պայթուցիչով, ինքնաձիգի պահեստատուփ, 120 փամփուշտ և այլ զինամթերք։

Հորդորում ենք ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար»,- նշվում է հաղորդագրությունում:

Related posts

Առաջին անգամ անցկացվել է Սպորտի ռազմավարական և համակարգային բարեփոխումների ֆորում

Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդն արգելափակել է երեխաների սոցիալական ցանցեր մուտքն արգելող օրենքը

4 կրակոց Աշտարակի խճուղում․ ոստիկանները ձերբակալել են 19-ամյա երիտասարդին