Սևանա լճի մակարդակը վերջին 1 ամսվա ընթացքում բարձրացել է 9 սանտիմետրով

Սևանա լճի մակարդակը 2024 թվականի մարտի 8-ից մինչ ապրիլի 8-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 9 սանտիմետրով։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից, 2024 թվականի ապրիլի 8-ի դրությամբ Սևանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 26 սանտիմետր բարձրության վրա, ինչը 7 սանտիմետրով ցածր է մնում նախորդ տարվա նույն օրվա և 9 սանտիմետրով ավել՝ մեկ ամիս առաջ գրանցված նիշից։

2024 թվականի հունվարից մինչև ապրիլի 8-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել 26 միլիոն 228 հազար խորանարդ մետր ջուր։Սևանա լիճ թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի որոշակի ավելացում։

Related posts

Ծանրամարտի տղամարդկանց թիմի անդամներն անակնկալ են մատուցել մանկատներից մեկի փոքրիկներին

Ռուսական պատվիրակությունը մեկնել է Ստամբուլ՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների

Թիվ 13 դպրոցի պատուհանին օդաճնշիչ ատրճանակով կրակել է 8-րդ դասարանի աշակերտը. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել