Ստեփանակերտում ռուս խաղաղապահները մեկ օրում 12 հեկտար տարածք են ականազերծել

Ստեփանակերտում ռուս խաղաղապահները մեկ օրում ավելի քան 12 հեկտար տարածք են ականազերծել։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը:

«Ռուս խաղաղապահները ինժեներական հետախուզում և ականազերծում են իրականացրել Ստեփանակերտի օդանավակայանի մոտակայքում, մասնավոր տներում, տնամերձ հողամասերում, ինչպես նաև էլեկտրահաղորդման գծերի հենասյուների շուրջ։ Մեկ օրում ականազերծվել է շուրջ 12 հեկտար տարածք, հետազոտվել է 130 շենք, հայտնաբերվել և դուրս է բերվել 172 պայթյունավտանգ առարկա, որոնք կոչնչացվեն», – նշված է հաղորդագրության մեջ:

Նշվում է նաև, որ այն զինամթերքը, որը հնարավոր չէ տարհանել, ոչնչացվում է տեղում ՝ պահպանելով անվտանգության կանոնները։

 

Related posts

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Ստեփանավանում «Ուժեղ Հայաստանի» համայնքապետի թեկնածուն երկու ամսով կալանավորվել է

Ինձ համար մեծ պատիվ էր հանդիպել ՀՀ վարչապետին և ներկայացնել նվաճածս RAF-ի չեմպիոնական գոտին. Հարությունյան