Ստեղծվում է «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցման» փակ բաժնետիրական ընկերություն․ նախարարը մանրամասնում է

Կառավարությունը օգոստոսի 1-ի նիստի ընթացքում հավանության արժանացրեց Հայաստանի Հանրապետությունում նոր ատոմային էներգաբլոկի (էներգաբլոկների) կառուցման ծրագրի կառավարման նպատակով «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու մասին նախագծին։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ներկայացրեց՝ նախարարության ռազմավարության ծրագրում նախատեսված է, որ գործող ատոմակայանի հարակից տարածքում ժամկետի ավարտից հետո պետք է ունենալ նույն հզորությամբ նոր էներգաբլոկ, որը կշարունակի աշխատել գործող էներգաբլոկի նման։

«Այս գործընթացը ավելի ինստիտուցիոնալ և համակարգային իրականացնելու համար առաջարկվում է ստեղծել այդ կազմակերպությունը։ Սկզբնական փուլում ստեղծվելուէ  ընկերությունը, որն էլ շարունակելու է ողջ գործընթացը։ Ֆինանսավորումը կիրականացվի պետական բյուջեի միջոցներով, ընկերությունը կլինի նխարարության համակարգման ներքո»,- ասաց նա։

Նախարարի խոսքով՝ կադրերի համալրումից, մասնագիտական կարողություններից և այլնի զարգացումից հետո, ընկերության գործընկերները Կառավարությանը եզրակացություն կտան, թե ինչպես կազմակերպել հետագա աշխատանքները։ Կառավարության որոշումից հետո կազմակերպությունը պետք է դառնա այն կառույցը, որը կիրականացնի շինարարության ողջ գործընթացը։ Այս կազմակերպությունը կհանդիսանա նոր ատոմային էներգաբլոկի շահագործողը։

Related posts

Ցավով տեղեկացա առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մահվան մասին. Անահիտ Ավանեսյան

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մարմինը