Ոսկեհասկում պայթյունը խլել է 12 ամյա աղջկա կյանքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Օգոստոսի 1-ի վաղ առավոտյան ողբերգական դեպք է տեղի ունեցել Ախուրյան համայնքի Ոսկեհասկ բնակավայրում։Ժամը  06։16-ի հատվածում գյուղի 1-ին փողոցի տներից մեկում տեղի է ունեցել պայթյուն՝ փլուզմամբ։ Արդյունքում տանը գտնվող ընտանիքի  6 անդամներից 12 ամյա Լուսինե Խաչատրյանը մահացել է։Մյուս 2 երեխաներին հաջողվել է փախչել պատուհանից: Նախնական, դեռևս ստուգման ենթակա տվյալներով պայթյունը տեղի է ունեցել հեղուկ գազի բալոնից արտահոսքի պատճառով՝ ընտանիքի անդամներից մեկի  կողմից գազօջախը միացնելու ընթացքում։

Related posts

Թուրքիա այցելող զբոսաշրջիկների թիվը նվազել է

Խաղաղությանը հասնելը շատ ավելի բարդ խնդիր է, քան պատերազմում հաղթելը. Հաջիև

Գուցե ձեզ հյուսիսից հաթաթա՞ են տվել, թե՝ քանի՞ գլխանի եք, որ Խաղաղության խորհրդին կողմ եք քվեարկել. Բաղդասարյանի կոչը տղամարդ պատգամավորներին