Ստամբուլում հայկական դպրոցի վրա զինված հարձակում է տեղի ունեցել

Ստամբուլի Բաքըրքոյ թաղամասում գտնվող հայկական Դադյան դպրոցի հին շենքի վրա զինված հարձակում է տեղի ունեցել. հայտնում է Ակոս-ը։

Դեպքը տեղի է ունեցել հունվարի 21-ին։ Վերջին տարիներին դպրոցի շենքն օգտագործվում է Անատոլիայի մասնավոր ավագ դպրոցի կողմից։

Անվտանգության տեսախցիկների տեսագրությունների ուսումնասիրմամբ պարզվել է, որ տարածքում որոշ ժամանակ անցկացրած երկու կասկածյալներից մեկը կրակ է բացել դպրոցի ուղղությամբ, իսկ մյուս կասկածյալը հավաքել է գետնին ընկած դատարկ պարկուճները։ Կասկածյալներ Շ․Ք-ն և Յ․ Չ-ն նույնակացվել են, պարզվել է, որ նրանք պատսպարվել են նույն թաղամասի տներից մեկում։ Նրանց ձերբակալելու ընթացքում խուզարկությամբ առգրավվել է ապօրինի ատրճանակ և 14 փամփուշտ։

Պարզվել է, որ նրանք քրեական անցյալ ունեն։

Մեկը պայմանական ազատ է արձակվել։

Դպրոցի շենքը պատկանում է Բաքըրքոյի Սուրբ Աստվածածին եկեղեցու հիմնադրամին։ Հիմնադրամի նախագահ Մարի Յանջըի գրավոր հայտարարության մեջ ասվում է, որ նշված անձինք հարբած են եղել և պատահական կրակոցներ են արձակել։

Related posts

Մհեր Գրիգորյանին Nokia ընկերության ներկայացուցիչների հետ հանդիպմանը ներկայացվել են 5G ցանցի ենթակառուցվածքների ներդրման ծրագրերը

Անօթևան մնացածները կապահովվեն թե՛ կեցության վայրով, թե պայմաններով. ՏԿԵ նախարարը՝ Ճամբարակում

Դավիթ Առուշանյանը ներկայացրել է Շիրակի մարզի 2024 թվականի բյուջեի կատարողականը