Սպիտակի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար. Գորիսում մառախուղ է

Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 9։00-ի դրությամբ, Սևանի, Ճամբարակի, Վարդենիսի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Տավուշի, Վայքի տարածաշրջաններում և Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Գորայք ձյուն է տեղում, իսկ Թումանյանի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև։ Այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը:

Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր։
Սպիտակի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
Ճանապարհները սպասարկող ընկերություններն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Վարորդներին հորդորվում է լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Related posts

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգում 1346 քմ մակերեսով հողամասը. Փաշինյան

Պապիկյանը պարգևատրել է ՊՆ-ում պաշտոնավարումն ավարտող երկու խորհրդականներին

Ոստիկանները հանցագործության պահին ձերբակալել են քարհանքերից գողություններ կատարող անձանց