Սպասվում է Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանների բացում. Թոմ Բարաք

Անկարայում ԱՄՆ դեսպան և Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցիչ Թոմ Բարաքը հայտարարել է, որ սպասվում է Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանների բացում՝ փոխանցել է Anadolu գործակալությունը:

Ավելի վաղ Bloomberg-ը հաղորդել էր, որ Անկարան քննարկում է առաջիկա 6 ամիսների ընթացքում Հայաստանի հետ ցամաքային սահմանը բացելու հարցը։

Բարաքն անդրադարձել է նաև ԱՄՆ-ի և Թուրքիայի հարաբերություններին, նշել՝ առկա կարևոր հարցերի մեծ մասը լուծված է: Նա հավելել է, որ այն հարցերը, որոնք դեռևս բանակցությունների փուլում են, կլուծվեն առաջիկա 4-6 ամիսների ընթացքում, և Վաշինգտոնի ու Անկարայի հարաբերությունները կթևակոխեն «հաջորդ փուլ»։

«Այդ հարաբերություններն ամուր են: Մենք միշտ ասում ենք, որ Թուրքիան մեր ամենամեծ դաշնակիցն է ՆԱՏՕ-ում ԵՄ-ից հետո, և դա իսկապես այդպես է։ Չնայած դրան՝ Անկարան մեծ հարգանք չի վայելում Եվրոպայում և չի ցանկանում անդամակցել Եվրամիությանը»,- ասել է դեսպանը։

Related posts

ԱԳՄԱ նախարարությունը՝ ի գիտություն հայաստանյան արտահանողների

Հայաստանի քաղաքացիները պիտի որոշեն՝ մնա՞լ ԵԱՏՄ-ի մեջ, թե՞ ԵՄ-ին անդամակցել. վարչապետ

Ժողովրդավարությունը մեզ համար ռազմավարություն է, և այդ ռազմավարությունն անխուսափելիորեն մեզ բերում է դեպի ԵՄ. Փաշինյան