Սպասվում է անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի

Մայիսի 1-ի կեսօրից հետո  հանրապետության առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի  2-6-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրև և ամպրոպ, մայիսի 2-ի երեկոյան ժամերին, 3-6-ը՝ առանձին շրջաններում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։  Քամին՝ հարավարևելյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը  մայիսի 1-3-ի ցերեկն աստիճանաբար կնվազի  9-11, Լոռիում և Տավուշում՝ 12-14 աստիճանով։

Երևանում մայիսի 1-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, մայիսի 2-ին կեսօրից հետո, 3-6-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրև և ամպրոպ, մայիսի 2-ի երեկոյան ժամերին, 3-4-ը՝ ինտենսիվ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ։

Related posts

Հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ նաև կարկուտ

«Ցայգն» արդեն 34 տարի գյումրեցու մշտական հյուրն ու այցելուն է

ԱՄՆ-ը և Ուկրաինան քննարկել են հրադադարի հարցը և խաղաղ կարգավորման հեռանկարը