Սպասվում է անձրև և ամպրոպ. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

Երևան քաղաքում սեպտեմբերի 18-ի երեկոյան, 21-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 19-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-17 մ/վ արագությամբ։ Սեպտեմբերի 20-ին, 22-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 18-ի երեկոյան, 19-ի գիշերը, 20-21-ին, 22-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 19-ի ցերեկը շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ։ Սեպտեմբերի 22-ի ցերեկը և 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիսարևելյան՝ 5-9 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-22մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-ի ցերեկը կնվազի` 8-12, 20-ի ցերեկը կբարձրանա` 4-5 աստիճանով։

Related posts

Նիկոլ Փաշինյանը ժամանեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբ

Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ

ԿԸՀ-ն ամփոփել է խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները 338 տեղամասերից. ՔՊ-ն առաջատար է