Սպասվում են կարճատև անձրև ու ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի

Հուլիսի 2-ին և 7-ին կեսօրից հետո, 3-6-ին գիշերը և կեսօրից հետո հանրապետության առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 19-23 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 2-5-ը աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով։

Երևանում՝ հուլիսի 2-ի երեկոյան ժամերին, հուլիսի 3-5-ի գիշերը և երեկոյան հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 6-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սպասվում է քամու ուժգնացում ամպրոպի ժամանակ՝ 17-21 մ/վրկ, երեկոյան ժամերին՝ 15-18 մ/վ։

Related posts

21 անձի մոտ թմրամիջոցների ստուգման պատասխանը եղել է դրական, նրանք ազատվել են ոստիկանության համակարգից. ՆԳ նախարար

Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է դիմորդների ուսումն անվճար կազմակերպելու նպատակով կաշառք ստանալու համար

Կոտայքի մարզում կասեցվել է լցակայանի գործունեությունը