«Ս.Յ.-ի, Վ.Խ.-ի և Զ.Մ.-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 1-ին մասով (կեղծ փաստաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը):
Հետագայում Վ.Բ.-ի վերաբերյալ հանրային քրեական հետապնդում չհարուցելու մասին որոշում է կայացվել՝ նրա մահվան հիմքով: Վերջինիս նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել՝ կեղծ փաստաթղթեր իրացնելու, պատրաստելու, օգտագործելու (10 դրվագ) և ապօրինի ձեռնարակատիրական գործունեությամբ զբաղվելու (8 դրվագ) համար:
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին»,- ասվում է ՔԿ հաղորդագրության մեջ։