Գյումրիի հանրային սննդի կետերից մեկը չի աշխատի.ՍԱՏՄ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Սամվել Դիլոյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը (Շիրակի մարզ, քաղաք Գյումրի, Շահումյան փողոց 125/6):

Կասեցման հիմքը ստուգման արդյունքում հայտնաբերված՝ սննդամթերքի արտադրության հետ անհամատեղելի, սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներն են: Ի մասնավորի՝

– սննդի կառույցը նախագծված, կառուցված ու տեղակայված չի եղել այնպես, որ հնարավոր լինի կատարել համապատասխան խնամք, մաքրում կամ ախտահանում, բացառել թունավոր նյութերի հետ շփումը, օտար մասնիկների թափանցումը սննդամթերքի մեջ,
– սանհանգույցի դուռը բացվել է անմիջապես սննդամթերքի մշակման հատվածի մեջ,
– չի եղել անձնակազմի համար նախատեսված հանդերձարան,
– հատակը, դռները, առաստաղը, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող մակերևույթները չեն ունեցել հարթ մակերես, պահվել են ոչ նորոգ վիճակում, ինչը թույլ չի տվել իրականացնել պատշաճ մաքրում ու ախտահանում, եղել է կեղտի կուտակում և մասնիկների թափվելու վտանգ:

Տնտեսավարողին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սննդի կառույցը համապատասխանեցնել օրենսդրության պահանջներին:

Խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ:

Related posts

Սպանդանոցային մորթի կեղծ փաստաթղթերով մսամթերք են վաճառել. նախաքննությունն ավարտվել է

Բելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը

Արարատ Միրզոյանը երիտասարդների հետ կքննարկի ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները