Սուրեն Պապիկյանը ՊՆ զորավարժարանում հետևել է «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների ատեստավորման գործընթացին

Հունվարի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորավարժարաններից մեկը, հետևել «Պաշտպան հայրենյաց» ծրագրի հերթական շահառուների ատեստավորման գործընթացի կրակային փուլի ընթացքին։ Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

«Ատեստավորման հանձնաժողովի նախագահը պաշտպանական գերատեսչության ղեկավարին է ներկայացրել կրակային փուլի արդյունքները և հաջորդ օրերին անցկացվելիք քննություններին վերաբերող մանրամասներ:

Նախարար Պապիկյանն ատեստավորման հանձնաժողովին հանձնարարականներ է տվել՝ գործընթացը պատշաճ անցկացնելու համար, իսկ ծրագրի շահառուներին մաղթել հաջողություն՝ ընդգծելով ատեստավորման քննությունները բարեհաջող հանձնելու կարևորությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Related posts

Հանրապետությունում սպասվում են տեղումներ ձյան և թաց ձյան տեսքով, օդի ջերմաստիճանը կնվազի

Վարազդատ Լալայանը դարձել է Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Խնդիրը նախաբանի և բուն սահմանադրական հոդվածների միջև խզումն է. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը