Սնուփ Դոգը երևանյան չկայացած համերգի հոնորարը վերադարձրել է

Հայտնի ռեփեր Սնուփ Դոգը Երևանում նախատեսված, բայց այդպես էլ չկայացած համերգի համար ստացած հոնորարը ամբողջությամբ վերադարձրել է «Դոպինգ Սփեյս» ընկերությանը։ Տեղեկանում ենք Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի հրապարակած փաստաթղթից։

Սնուփ Դոգի՝ 2023 թվականի սեպտեմբերին նախատեսված, այնուհետև չեղարկված համերգի կազմակերպման ֆինանսավորման վերաբերյալ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը վարույթ էր հարուցել առերևույթ արգելված պետական օժանդակության հատկանիշներով։ ՄՊՀ-ն որոշել է կարճել վարույթը:

Related posts

Ըմբիշներ Յուրիկ Պետրոսյանն ու Սամվել Տերտերյանը ԱԱ կիսաեզրափակչում են

Սուրբ Աստվածածնի Վերափոխման և Խաղողօրհնեքի խորհուրդը

Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը․ ՊՆ