Սղնախի, Ջաբրայիլի և Հադրութի հատվածներում հայտնաբերվել է 11 զոհվածի աճյուն

Մարտական գործողությունների Ասկերանի վերին ենթաշրջանի (Սղնախ), Ջաբրայիլի և Հադրութի ուղղություններից հայտնաբերվել են 10 զինծառայողի, իսկ Հադրութի Վարդաշատ գյուղից՝  1 քաղաքացիական անձի աճյուններ: Այս մասին «Արմենպրեսս» -ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:

«Զոհված զինծառայողների մարմինները հայտնաբերվել են մարտական դիրքերի հատվածներում: Քաղաքացիական զոհված անձը տարեց մարդ է: Նրա  մարմինը գտել են տանը: Զոհվածի ինքնությունը հայտնի է. հարազատները  ճանաչել են: Նշանակված է դատաբժշկական փորձաքննություն՝ քաղաքացու զոհվելու հանգամանքները պարզելու նպատակով: Ընդհանուր առմամբ՝ առայսօր որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են 1222 զինծառայողի և քաղաքացիական անձանց աճյուններ: Այսօր երեք խումբ որոնումները շարունակելու են մարտական գործողությունների Հադրութի, իսկ մեկ խումբ՝ Ֆիզուլու և Ջաբրայիլի հատվածներում»,- մանրամասնեց Թադևոսյանը՝ հավելելով, որ զուգահեռ աշխատանքներ են իրականացվում նաև ողջ մնացածներին հայտնաբերելու ուղղությամբ:

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում