Սիրիայի բանակը հայտնել է, որ ահաբեկիչները մտել են Հալեպի շատ շրջաններ

Ահաբեկիչները մտել են Հալեպի շատ շրջաններ՝ հայտնել է սիրիական բանակի հրամանատարությունը:

«Հյուսիսային սահմաններով ահաբեկիչների մեծ հոսքի և նրանց ռազմատեխնիկական ապահովման ուժեղացման արդյունքում ահաբեկչական խմբավորումները վերջին ժամերին մուտք են գործել Հալեպ քաղաքի շատ շրջաններ»,- ասված է հայտարարության մեջ:

Նշվում է, որ զինյալներն առայժմ չեն կարողանում ամրապնդվել այդ տարածքում, քանի որ Սիրիայի զինված ուժերը շարունակում են հարվածներ հասցնել նրանց:

Բանակում նաև հայտնել են, որ Հալեպում և Իդլիբում ահաբեկիչներին դիմադրելու ժամանակ տասնյակ զինծառայողներ են զոհվել:

Related posts

Ժողովրդավարությունը մեզ համար ռազմավարություն է, և այդ ռազմավարությունն անխուսափելիորեն մեզ բերում է դեպի ԵՄ. Փաշինյան

ԱՄՆ-ում արդեն ավելի քան 57 միլիոն ամերիկացի քվեարկել է վաղաժամկետ կամ էլեկտրոնային փոստով

Պատասխանեցի Euronews-ի հարցերին. Փաշինյան