Սիսիան-Տաթև ճանապարհին բեռնատարը մերկասառույցի պատճառով չի կարողացել շարունակել ընթացքը․ օգնության են հասել փրկարարները

Հունվարի 26-ին՝ ժամը 23։40-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տաթևի վանքից Սատանի կամուրջ տանող ավտոճանապարհին բեռնատար ավտոմեքենան մերկասառույցի պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները մոտ 1 կմ քարշակել են SHACMAN մակնիշի բեռնատարը, որը շարունակել է ընթացքը: Խցանման մեջ հայտնված 30 ավտոմեքենաները (10 բեռնատար և 20 մարդատար) ևս շարունակել են ընթացքը:

Հունվարի 27-ին՝ ժամը 01։08-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սիսիան-Տաթև ավտոճանապարհի 25-րդ կմ-ին բեռնատարը մերկասառույցի պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները քարշակել են 4 բեռնատար, որոնք շարունակել են ընթացքը:

Related posts

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուժային կառույցների միջև բանակային խաղերի փակման արարողությանը

Հանրապետության առանձին շրջաններում՝ կարճատև անձրև և ամպրոպ․ ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա

Արևածագի ձորում երկու ավտոմեքենա արգելափակվել է ցեխակույտում. օգնության են հասել փրկարարները