Սիսակ Գաբրիելյանը և Էլիսո Բոլկվաձեն ստորագրել են համատեղ հուշագիր

ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում Թբիլիսիում գտնվող Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, հանձնաժողովի անդամներ Հասմիկ Հակոբյանը, Նարեկ Բաբայանը և Հակոբ Ասլանյանը հանդիպել են Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Էլիսո Բոլկվաձեի հետ:

Խորհրդարանականները խոսել են Հայաստանի և Վրաստանի միջև դարավոր հարաբերությունների և համագործակցության մասին: Քննարկվել են մշակույթի ոլորտում փոխգործակցության ակտիվացմանը, նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր:

Այցի շրջանակում Սիսակ Գաբրիելյանը և Էլիսո Բոլկվաձեն ստորագրել են հանձնաժողովների համագործակցության հուշագիր:

«Սա կլինի Հայաստանի և Վրաստանի միջև մշակութային կապերի ամրապնդման և համագործակցության հաջորդ փուլի մեկնարկը»,- նշել են կողմերը:

Related posts

Դեսպան Բաղդասարյանը Լիբանանի նախագահին է փոխանցել Վահագն Խաչատուրյանի և վարչապետի՝ ՀՀ այցելության հրավերները

Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը

Պլանային ջրանջատում Գյումրիում՝ սեպտեմբերիի 15-16-ին